Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իրանն արեւմտյան երկրներից առաջարկություններ Է ստանում գազի եւ նավթի մատակարարումների շուրջ

Իրանն արեւմտյան երկրներից առաջարկություններ Է ստանում գազի եւ նավթի մատակարարումների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն արեւմտյան երկրներից առաջարկություններ Է ստանում գազի եւ նավթի մատակարարումների շուրջ, լկտիություն Է համարում այն պետությունների խնդրանքը, որոնք պատժամիջոցներ են սահմանել Թեհրանի նկատմամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն: «Իհարկե, Իրանն առաջարկություններ Է ստանում այդ հաշվով, սակայն մենք հաշվի ենք առնում նաեւ ռազմավարական նկատառումները:

Նրանց (Արեւմուտքին) հարկավոր Է գազի, եւ նրանք այդ խնդրանքով դիմում են տարբեր տեղեր իրենց գազով ապահովելու համար: Մենք նրանց ընկերությունների հետ բանակցությունների դռները չենք փակում, բայց նրանք դրա հետ մեկտեղ պետք Է որոշեն՝ իրենք միտված են արդյոք շարունակելու պատժամիջոցների սահմանումն Իրանի դեմ, թե՝ ոչ: Չի կարելի հենց այնպես պատժամիջոցներ սահմանել որեւԷ մի երկրի դեմ, իսկ հետո, կարիքի ժամանակ, դիմել նրան եւ խնդրել, որպեսզի նա բոլորին ապահովի գազով»,-ասել Է Ասադզադեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am