Քաղաքականություն

ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը. ՌԴ նախագահի խորհրդական

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը. ՌԴ նախագահի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հերթական եռակողմ գագաթնաժողովը, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Sputnik Armenia»-ին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք կառաջարկենք եռակողմ ձևաչափով հերթական գագաթնաժողովն անցկացնել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ և հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները», - ասել է նա:

Ուշակովը նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի կարգավորմանը, ընդ որում՝ Մոսկվայում կարծում են, որ «կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծման բանալին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ մասնակցությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում