Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հոկտեմբերի 13-ին

Պուտինի եւ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հոկտեմբերի 13-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կկայանա Աստանայում հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 13-ին. թեմաների թվում է Ուկրաինան, ինչպես նաեւ Մոսկվայի եւ Անկարայի երկկողմ հարաբերությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, որոշակիություն կա: Իսկապես, հանդիպումը պատրաստվում Է, բայց ոչ վաղը, այլ վաղը չէ՝ մյուս օրը»,-Պեսկովը լրագրողներին ասել Է երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին:

«Թեմաները հասկանալի են, դրանք, իհարկե, ե՛ւ Ուկրաինան Է, ե՛ւ երկկողմ հարաբերությունները, դե նաեւ ընդհանուր առմամբ կարծիքների փոխանակում՝ ընթացիկ գործերի շուրջ»,-նշել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am