Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյումրու նորաստեղծ «Թարս ու շիտակ» թանգարանը գրավել է գյումրեցիների ու զբոսաշրջիկների հետաքրքրությունը

Գյումրու նորաստեղծ «Թարս ու շիտակ» թանգարանը գրավել է գյումրեցիների ու  
զբոսաշրջիկների հետաքրքրությունը

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում բացվել է իր տեսակով եզակի թանգարան: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը, թանգարանում հնաոճ իրերն ու կահույքն առաստաղին են ամրացված: «Տունը վարձակալությամբ ենք վերցրել, շատ վատ վիճակում էր, կարգի ենք բերել ու որոշել այս կերպ պահպանել ոչ միայն տունը, այլև տան հնությունները»,- նշեց թանգարանի հիմնադիր Ցոլակ Վարդանյանը՝ ներկայացնելով հավաքածուի ամենահին կահույքը՝ 1896 թվականի պահարանը։ Նրա խոսքով՝ հավաքածուի   մյուս իրերը կամ հարազատներից է ձեռք բերել, կամ գնել: Եթե թանգարանի մի սենյակում ալեքսանդրապոլյան ժամանակաշրջանի իրերն են, մյուսում՝ խորհրդային:

Տան ներկայիս տարածքը՝ հարակից տներով ու բակով, պատկանել է Ալեքսանդրապոլի մեծահարուստ Տեր-Մարտիրոսյանին, ով՝ որպես բարեգործ, Նիկոլայ ցարից ստացել է հատուկ հավաստագիր, ինչի մասին վկայում է տան կամարի վրա պատկերված հարթաքանդակը:

Խորհրդային տարիներին տունը տրամադրել են տարբեր ընտանիքների: «Այս տունն  ինքն իրեն պատմություն է ու քանի որ 19-րդ դարի կեսերի կառույց է ու շատ գեղեցիկ, որոշեցինք հենց այստեղ պահպանել այդ պատմությունը: Տարածքը մաքրեցինք, ներքին հարդարում  արեցինք՝ ձեռք չտալով շենքի արտաքին տեսքին: Զուգահեռ, որոշեցինք պահպանել տան հին իրերը՝ հավաքածուն լրացնելով նորերով»,- նշում է թանգարանի մենեջեր Նաիրա Վարդանյանը և հավելում, թե երբ տունը նոր էին վերցրել, տարածքը լցված էր տարբեր  իրերով ու առաջին բանը, որ արեցին, տարածքն ազատելն էր՝ իրերը  առաստաղին ամրացնելով։ Հենց այսպես էլ ծնվեց «Թարս ու շիտակ» թանգարանի գաղափարը։

Նրա հավաստմամբ՝ թանգարանը կարճ ժամանակում հասցրել է գյումրեցիների ու քաղաք այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունն առաջացնել:   

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am