Հասարակական

ՊԵԿ նախագահը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել հարկային և մաքսային բարեփոխումներն ու ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ նախագահը Անդրեա Վիկտորինին է ներկայացրել հարկային և մաքսային բարեփոխումներն ու ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացում ՊԵԿ նախագահը ԵՄ դեսպանին է ներկայացրել հարկային և մաքսային ոլորտներում ընթացող բարեփոխումներն ու դրանց իրականացմանն ուղղված ԵՄ տեխնիկական աջակցության ընթացիկ ծրագրերը։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող մյուս ծրագրերը, դրանց նկատմամբ հարկային ու մաքսային արտոնությունների կիրառման խնդիրները և երկկողմ հետաքրքրությունների շրջանակը ներկայացնող այլ հարցեր: Միաժամանակ, քննարկվել են ԵՄ աջակցության հնարավոր հետագա ուղղությունները:

Կողմերը գոհունակությամբ նշել են երկկողմ համագործակցության բարձր մակարդակը և ձեռք բերել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում