Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայից

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայից

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսել այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում