Տարածաշրջանային

Ինչպես են Վրաստանում փոխվել արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոս ամսին

1 րոպեի ընթերցում

Ինչպես են Վրաստանում փոխվել արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոս ամսին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2022 թվականի օգոստոսին 11 տոկոսով բարձրացելէ 2021 թվականի օգոստոսի համեմատությամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդելէ Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայությունը:

Ինդեքսի ձեւավորման վրա հիմնականում ազդելէ վերամշակող արդյունաբերության գների բարձրացումը 15,2 տոկոսով, այդ թվում՝ պարենամթերքինը՝ 14,7 տոկոսով, իսկ հանքարդյունահանման գները նվազել են 14,6 տոկոսով:

Օգոստոսին, հուլիսի համեմատությամբ, արդյունաբերական արտադրանքի գները նվազել են 0,1 տոկոսով, հաղորդելէ «Սաքստատ»-ը:

Վրաստանի ներքին շուկայի համար թողարկված արդյունաբերական արտադրանքի գներն օգոստոսին աճել են 11,9 տոկոսով՝ 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:

Ամենից շատ աճել են լեռնարդյունահանող արդյունաբերության (21,2 տոկոսով), վերամշակող արդյունաբերության (14,2 տոկոսով), այդ թվում՝ սննդամթերքի գները (17,2 տոկոսով), հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում