Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում, ռուս-ուկրաինական հարաբերություններում առկա իրավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում Էրդողանը գոհունակություն է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև  գերիների փոխանակման գործընթացի հաջող ավարտի կապակցությամբ, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի փոխադրման գործընթացի հաջող ընթացքի վերաբերյալ:

Էրդողանը նշել է, որ անհրաժեշտ են քայլեր լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի ճանապարհ հարթվի ավելի դրական զարգացումների համար։

Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանից դրական քայլեր են ակնկալվում այս գործընթացը հեշտացնելու համար, հատկապես Ուկրաինայի որոշ շրջաններ Ռուսաստանին միացնելու հարցում։

Կոչ անելով Ռուսաստանի նախագահ Պուտինին ևս մեկ հնարավորություն տալ բանակցությունների համար՝ Էրդողանը ասել է, որ Թուրքիան պատրաստ է օժանդակող դեր խաղալ գործընթացում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]