ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինված ուժերի՝ սեպտեմբերի 13-ին սկսած ագրեսիան նաև ահաբեկչության տեսակ է՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում:
«Սա նաև ահաբեկչության տեսակ է՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ: Կցանկանայի, որ մայրաքաղաքներում նաև այս տեսանկյունից ներկայացվեր տեղեկատվությունը»,-ասաց նա՝ դիմելով դիվանագետներին:
Դիվանագետներին ներկայացվեցին նաև ադրբեջանական ուժերի վայրագությունները: