Տարածաշրջանային

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է սեպտեմբերի 28-ին անցկացրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են Թուրքիայի նախագահականից:

Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հնարավոր կլինի «հացահատիկային միջանցքի» նման համաձայնություն ձեռք բերել Ուկրաինայի Զապորոժյեի ատոմակայանի հետ կապված, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Էրդողանը նշել է, որ միակողմանի «հանրաքվեները» կխանգարեն դիվանագիտական գործընթացը վերակենդանացնելու ջանքերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում