Թուրքական դեղամիջոցներ Վրաստանում. առողջապահության նախարարը հարցը քննարկել Է Թուրքիայի նոր դեսպանի հետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպել Է երկրում Թուրքիայի նոր դեսպան Ալի Քաան Օրբանի հետ՝ նրա հետ քննարկելով երկկողմ հարաբերությունների հարցը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը: Հանդիպմանը հատուկ ուշադրություն Է դարձվել Վրաստանում դեղամիջոցների գների նվազմանը Թուրքիայից պատրաստուկների ներմուծումից հետո: Ազարաշվիլին նաեւ Թուրքիայի դեսպանի հետ քննարկել Է ապագա պլանները եւ փոխհամագործակցության հեռանկարները: Հանդիպմանը նաեւ ներկա Է եղել դեսպանի խորհրդական Ղիզեմ Թուրքգենջի-Սեւիմը:
Դեղամիջոցների գների նվազման համար Վրաստանի կառավարությունը բացել Է Թուրքիայի դեղագործական շուկա: Այս տարվա հունվարի կեսերից Վրաստանում թուրքական դեղագործական շուկայից արդեն ստացել են ավելի քան 200 անուն դեղամիջոց. արդյունքում դեղերի գները կրճատվել են մինչեւ 80 տոկոս: 2021 թվականի նոյեմբերին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել Է, որ երկրի դեղագործական շուկան կարիք ունի օրենսդրական փոփոխությունների, այդ թվում՝ դեղամիջոցների գների կարգավորման հարցում:
Վրաստանի առողջապահության նախարարությունը դեղագործական ոլորտում մշակել Է գործողությունների պլան՝ Մրցակցության գործակալության հանձնարարականների, ԱՀԿ-ի հետազոտությունների արդյունքների, տեղական եւ օտարերկրյա փորձագետների օգնությամբ եւ միջազգային փորձի հաշվառմամբ, հաղորդել Է Sputnik-ը: