Քաղաքականություն

Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.03 տոկոսը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 10.03 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 18 համայնքներում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 10.03 տոկոսը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 23.40 տոկոսը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 4.95 տոկոս։

Ըստ ՀՀ ԿԸՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության 8 մարզերի 17 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար դիմել էին 15 կուսակցություն և կուսակցությունների 12 դաշինք:

Տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է 14 կուսակցություն և կուսակցությունների 12 դաշինք: Մերժվել է միայն Արգածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում առաջադրված Նժդեհյան ցեղակրոն կուսակցության գրանցումը, քանի որ, բացի դիմումից, կուսակցությունը որևէ փաստաթուղթ, այդ թվում՝ ընտրական ցուցակ, չի ներկայացրել:

2022 թվականի սեպտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններին գրանցվել է՝

1 թեկնածու 2 համայնքում՝ Ջրվեժ, Ճամբարակ;

2 թեկնածու 3 համայնքում՝ Տաշիր, Ակունք, Արենի;

3 թեկնածու 7 համայնքում՝ Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Անի, Քաջարան, Եղեգիս, Բերդ;

4 թեկնածու 3 համայնքում՝ Ծաղկահովիտ, Ալավերդի, Բյուրեղավան;

5 թեկնածու 1 համայնքում՝ Թալին;

7 թեկնածու 1 համայնքում՝ Սիսիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում