Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վիրահատությունից մինչև վերականգնողական բուժում. «Զինվորի տունը» նոր բաժանմունք ունի

Վիրահատությունից մինչև վերականգնողական բուժում. «Զինվորի տունը» նոր 
բաժանմունք ունի

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինվորի տանը» բացվեց վիրաբուժական բաժանմունք, որը կամբողջացնի բուժման ողջ ցիկլը՝  վիրահատական միջամտություններից մինչև վերականգնողական բուժում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զինվորի տանը» բացվեց 3 վիրահատարան, վերակենդանացման բաժանմունք և հետվիրահատական 7 հիվանդասենյակ՝ 14 մահճակալով։ Հիմնանորոգվել է մոտ 500 քմ տարածք:

«Բաժանմունքների հագեցվածությունը հնարավորություն կտա վերականգնողական բուժում ստացողներին ամբողջական կուրս անցնել հենց «Զինվորի տանը»՝ առանց տեղափոխվելու այլ հաստատություններ»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Բաժանմունքում ապահովված է հիվանդի վիճակի 24-ժամյա մոնիթորինգի տեխնիկական հնարավորություն և այն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց:

«Նորաբաց վիրաբուժական բաժանմունքում մատուցվելու են միկրովիրաբուժական, պլաստիկ վիրաբուժական, օրթոպեդիկ, տրավմատոլոգիական, ուռոլոգիական և այլ վիրաբուժական ծառայություններ: Վիրաբուժական բաժանմունքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։ Վիրահատարաններից մեկում առկա է օդափոխության լամինար հոսք, ինչը 99 տոկոսով կանխում է ինֆեկցիոն ռիսկերը»,- նշեց «Զինվորի տան» գլխավոր բժիշկ Միքայել Սահակյանը։

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց, որ վիրաբուժական բաժանմունքը հիմնանորոգվել է Հայ Օգնության Միության ԱՄՆ Արևմտյան շրջանային վարչության, Միացյալ նահանգներում գործող Family Rescue Fund-ի և Նազ Բաշքիջյան-Աթիկյանի աջակցությամբ, մասնակցել են նաև Բելգիայի կառավարությունը, One Armenia կազմակերպությունը, Veterans of Armenia բարեգործական հիմնադրամը, Face of Angel կազմակերպությունը: Նրա խոսքով՝ նախագծային աշխատանքներում ներառել են ևս երկու շինության կառուցում, որոնք պլանավորում են իրականացնել 2023 թվականին:

«Զինվորի տունը. գործում է 2018-ից: Մինչև օրս այստեղ առողջապահական և սոցիալական ծառայություններ են տրամադրվել շուրջ 7 հազար շահառուի: Մենք անվճար սպասարկում ենք զինվորական ծառայության կամ հայրենիքի պաշտպանության ժամանակ հիվանդություն, խեղում կամ վնասվածք ստացած բոլոր անձանց (անկախ նրանից՝ հաշմանդամություն ձեռք բերել են, թե՝ ոչ): Մինչ օրս «Զինվորի տունն» իրականացնում էր վերականգնողական բուժում, պրոթեզավորում, հունվարին Միքայելյան համալսարանական հիվանդանոցում բացվեց նաև «Զինվորի տան» ինտենսիվ թերապիայի բաժանմունքը՝ ավելի ծանր հիվանդների համար։ Այսօրվանից արդեն կենտրոնն ունի նաև վիրահատական միջամտություններ կատարելու հնարավորություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]