Քաղաքականություն

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում Երևան քաղաքի ավագանին Տիգրան Ավինյանին նշանակեց Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Տիգրան Ավինյանը, միանալով թիմին, փորձառությունը, որ ունեցել է պետական ապարատում աշխատելու ընթացքում, հնարավորություն կունենա կիրառել Երևանում:

Տիգրան Ավինյանն իր ելույթում նշեց, որ յուրաքանչյուր պաշտոն կամ կարգավիճակ ընդամենը միջոց է նպատակների, գաղափարների իրականացման և խնդիրների լուծման համար:

«Ինձ հաճախ են հարցրել, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության իմ գործընկերները, թե արդյոք խնդրահարույց չէ փոխվարչապետի պաշտոնից հետո նշանակվել Երևանի փոխքաղաքապետ: ես վստահաբար ու անկեղծորեն ուզում եմ ասել, որ անկախ նախկինում ստանձնած բարձր պաշտոնից, անկախ առաջիկա ընտրությունների հետ կապված բոլոր քննարկումներից, ինձ համար մեծ պատիվ է լինել իմ ծննդավայր Երևանի փոխքաղաքապետ, ծառայել քաղաքին և երևանցիներին»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար:

Նիստին մասնակցում է ավագանու 44 անդամ:

Նշենք, որ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը պետք է քննարկվեր ավագանու սեպտեմբերի 13-ի նիստում , սակայն ՀՀ–ի դեմ Ադրբեջանի սկսված ագրեսիայի հետևանքով Երևանի ավագանու նիստում հարցի քննարկումը հետաձգվել էր:

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն պաշտոնապես հայտնել է, որ Երևանի ավագանու՝ 2023 թվականին նախատեսված ընտրություններում քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում