Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն- Բայրամով եռակողմ հանդիպում

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-
Բայրամով եռակողմ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում տեղի կունենա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից:

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումից և պատերազմական գործողություններ սանձազերծելուց հետո սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամը 20:00-ից հայտարարվել է հրադադար, որի ձեռքբերման հարցում գործուն մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ն:

Սեպտեմբերի 17-19 պատմական այցով Երեւան էր ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:Այցի շրջանակներում Փելոսին մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել, այդ թվում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին համատեղ ասուլիսով են ներկայացել:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Մի քանի անգամ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի  Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am