Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կան զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք. Քոչարյան

Կան զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի 
տեղափոխվել մեր տնօրինման տարածք. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան հայ զինծառայողների դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել հայկական կողմի տնօրինման տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Քոչարյանը նշեց, որ զոհերի՝ այս պահի դրությամբ հրապարակված թիվը կարող է փոխվել, քանի որ կան անհետ կորածներ ևս, նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը, ճշտելուց հետո էլ կհրապարակեն այդ թվերը:

 «Կան դիեր, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»,-ասաց Քոչարյանը:

Այսպիսով, ըստ պատգամավորի՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն հայկական կողմի տնօրինման տարածք:  Նրա խոսքով՝ դա այս պահի դրությամբ բարդ խնդիր է, հրադադարի պայմանաներում նման գործողությունները որոշակի ընթացակարգ են պարունակում, ամեն ինչ կլինի ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության:

Անդրադառնալով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի հայտարարությանը, որ Ադրբեջանը, վստահելի տեղեկությունների համաձայն, ծրագրում է ևս մեկ հարձակում՝ Քոչարյանն ասաց. «Մենք պետք է զգոնությունը չկորցնենք: Մեր ԶՈՒ-ն համապատասխան տեղեկատվությունները ստուգելու բոլոր հնարավորություններն ունի: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն ռեսուրսները և այն կառավարման հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 135 է, կան բազմաթիվ վիրավորներ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am