Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ցեղասպանությյունը վերապրածի մասին «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը

Ցեղասպանությյունը վերապրածի մասին «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը կառաջադրվի 
«Օսկար» մրցանակաբաշխությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է ռեժիսոր Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասվում է տեքստում:

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուի գիտական աջակցությամբ և Զորյան ինստիտուտի՝ Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա։

«Արշալույսի լուսաբացը» ստեղծվել է «Բարս Մեդիա»-ի կողմից (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա) և Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա) հետ համատեղ արտադրությամբ։ «Մենք շնորհակալություն ենք հայտնում Eurimages-ին, Հայաստանի Ազգային կինոկենտրոնին, Լիտվայի կինոկենտրոնի, Arte/ZDF-ին, ինչպես նաև բոլոր այլ ֆոնդերին, դրամաշնորհներին և հիմնադրամներին, ովքեր օգնել են այս ֆիլմի արտադրությանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ոչ միայն հանգամանքները, այլև ապրելու համար պայքարելու մեծ կամքն են Արշալույս Մարտիկյանին (Ավրորա Մարտիկանյան) 1915 թվականին փրկել Հայոց ցեղասպանությունից, հնարավորություն տվել հաստատվել օտար երկրում և առաջ գնալ՝ հաղթահարելով բոլոր փորձությունները:

«Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը հետաքրքիր մանրամասներ է բացահայտում Ավրորայի մասին՝ լսարանին հորդորելով չհանձնվել ոչ մի պարագայում և փորձել ճիշտ կողմնորոշվել անգամ ամենադաժան իրավիճակներում:

Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Ֆրանսիայում՝ Անսի միջազգային հեղինակավոր անիմացիոն ֆիլմերի փառատոնում, ցուցադրվել է Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում, որն անցկացվել է 2022-ի հուլիսի 10-17-ը և արժանացել է արծաթե ծիրանի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am