Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքով. Փաշինյանը՝ Ադրբեջանի հարձակման մասին

Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքով. Փաշինյանը՝ Ադրբեջանի հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համոզմանն է, որ Ադրբեջանն իր վերջին ագրեսիայով, հարձակմամբ արտահայտում է իր անբավարարվածությունը՝ 44-օրյա պատերազմի արդյունքներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանը նման համոզմունք հայտնեց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանն իր բացահայտ ագրեսիայով:

«Ինչ-որ ասեմ, գուցե շատերին տարօրինակ կթվա, որ Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Ես հասկանում եմ, որ հիմա շատ տարօրինակ բան եմ ասում: Հիմա շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց նաև պետք է արձանագրեմ հետևյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ. առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար:

«Այս 3 դրույթներն ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ: Իմ կարծիքով՝ իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է, օրինակ՝ ասելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, և ինքը Խորհրդային միության սահմանները չի ճանաչում, այդտեղից տրամաբանական հարց կարող ծագել՝ ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները պնդում, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Իմ կարծիքով՝ Ադրբեջանն արտահայտում է 44-օրյա պատերազմի արդյունքներից իր անբավարարվածությունը»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս համոզմունքը ձևավորվել է նաև բանակցային սեղանի շուրջ տեղի ունեցող խոսակցությունների հիման վրա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]