Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ուկրաինան կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին հակամարտությունը կարգավորել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով

Ուկրաինան կոչ է անում ՀՀ-ին և Ադրբեջանին հակամարտությունը կարգավորել 
քաղաքական և դիվանագիտական ճանապարհով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով korrespondent.net-ը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ուշադիր հետեւում է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին իրավիճակի զարգացմանը։

«Հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման կոչ ենք անում կողմերին՝ պահպանելով միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am