Քաղաքականություն

Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռկակողմ հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով ճանապարհների բացմամբ և ապաշրջափակմամբ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը: Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, 9-րդ կետի առաջին նախադասությունը ապաշրջափակման մասին է, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների, ուղիների և կապերի ապաշրջափակման, բացման և վերաբացման մասին է: Գիտեք, որ թեման պարզաբանված է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարարությամբ և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում