Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այստեղ ամենահրաշալին մարդիկ են. STARMUS-ի հյուրերը՝ Հայաստանի մասին

Այստեղ ամենահրաշալին մարդիկ են. STARMUS-ի հյուրերը՝ Հայաստանի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: STARMUS VI փառատոնի  շրջանակներում Հայաստան ժամանած գիտնականները և հյուրերը տպավորված են երկրի  մշակույթով, պատմությամբ, համեղ ուտելիքներով:

 «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ լուսնագնաց , «Ապոլոն-16» առաքելության մասնակից, Չարլի Դյուքը նշեց, որ մասնակցել է բոլոր  STARMUS-ներին, բացի առաջինից:

«Այս անգամ Հայաստանում եմ կնոջս հետ և ինձ համար մեծ պատիվ է վայելել այս ժողովրդի հյուրընկալությունը, ինչպես նաև բացահայտել պատմամշակութային հարուստ ժառանգությունը, որն ունի այս երկիրը»,-ասաց նա:

Միաձուլված գիտության և տեխնոլոգիայի մասնագետ և հետազոտող Թոնի Դոնը տպավորված է Հայաստանում ընթացող  STARMUSI-ի ընթացքում տեղի ունեցող քննարկումներով:  

«Անկախ նրանից դու գիտնականի հետ ես շփվում, թե ուղղակի մասնակիցների՝ բոլորը բաց են հարցերի, պատասխանների և քննարկումների համար: Ես առաջին անգամ եմ Հայաստանում և կցանկանայի առանձնահատուկ նշել, որ այստեղ ամենահրաշալին մարդիկ են,  ամենահրաշալի ուտելիքը: Ես այնպես եմ սիրահարվել Հայաստանին, որ հույս ունեմ գալիք տարի կկարողանամ  այցելել  Հայաստան»,- ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am