Քաղաքականություն

Ի սեր Աստծո, թող աշխատեն. Պուտինը՝ Հայաստան տեղափոխված ռուս միգրանտների մասին

1 րոպեի ընթերցում

Ի սեր Աստծո, թող աշխատեն. Պուտինը՝ Հայաստան տեղափոխված ռուս միգրանտների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում է ցանկացած քայլ, ամենը,ինչն օգուտ է տալիս ռուսական բիզնեսին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ռուս միգրանտներին, որոնք տեղափոխվել են Հայաստան:

«Մենք ողջունում ենք այն ամենն, ինչ օգուտ է տալիս Ռուսաստանի բիզնեսին: Եթե պայմաններն այնպիսին են, որ մարդկանց ավելի ձեռնտու և հանգիստ է աշխատել Հայաստանում, ի սեր Աստծո, թող աշխատեն, ոչինչ չի խանգարում »,- նշեց Պուտինը՝ նշելով, որ Հայաստան տեղափոխված անձինք հիմնականում ներկայացնում են ՏՏ ոլորտը:

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար օտար երկիր չէ, կարելի է աշխատել Երևանում և փաստացի ապրել Մոսկվայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում