Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիմպանզեների` աշխարհի ամենահայտնի մասնագետը պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի մեդալով

Շիմպանզեների` աշխարհի ամենահայտնի մասնագետը պարգևատրվեց Սթիվեն 
Հոքինգի մեդալով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիացի պրիմատոլոգ և մարդաբան Ջեյն Գուդոլը շիմպանզեների ընտանեկան և սոցիալական փոխհարաբերությունների ուսումնասիրման գործում ունեցած երկարամյա ավանդի համար Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գուդոլը, ով չէր կարողացել գալ Երևան, ներկաներին իր խոսքը հղեց տեսանյութի միջոցով։

Նա պատմեց, որ դեռ մանկուց հետաքրքրվել է կենդանիներով ու ցանկություն է ունեցել գրել կենդանիների մասին։ Գիտնականը նշեց, թե ինչպես տարիներ առաջ անվանի պրոֆեսորները դեմ էին հանդես գալիս իր ուսումնասիրություններին՝ հայտարարելով, թե միակ բանական արարածները մարդիկ են, իսկ շիմպանզեները, որոնք իր ուսումնասիրության հիմնական թիրախն էին, չեն կարող ունենալ բանականություն։ «Սակայն ես կարողացա պաշտպանել իմ տեսակետը, որն այսօր լայնորեն ընդունված է։ Մենք՝ մարդիկ, առանձին չենք կենդանի մյուս օրգանիզմներից։ Մենք միակը չենք, որ ունենք զգացմունքներ»,- նշեց գիտնականը։

Նա նշեց, որ շատ է ցավում, որ չարողացավ անձամբ գալ Հայաստան ու շփվել հայաստանցիների, ուսանողների ու դպրոցականների հետ։

Խոսքի վերջում Գուդոլն անդրադարձավ նաև գլոբալ տաքացմանը՝ նշելով․ «Շատ գիտնականներ վախենում են, որ շատ ուշ է մոլորակը փրկել գլոբալ տաքացումից ու դրա հետևանքներից։ Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք ժամանակային պատուհան՝ փրկելու ամեն բան և դանդաղեցնելու մոլորակի տաքացումը, քանի դեռ շատ ուշ չէ»։

Մեդալի արժանացավ նաև ՆԱՍԱ-ի հաղորդակցման թիմը:
Սթիվեն Հոքինգի մեդալը շնորհվում է գիտությունը հանրայնացնողներին ( Science Communicator) երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Մեդալի մի կողմում պատկերված է երջանկահիշատակ տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նկարը, իսկ նկարի հեղինակը առաջինը բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է։ Մեդալի մյուս կողմում բաց տիեզերքում քայլող Լեոնովն է և երաժշտությունը խորհրդանշող կիթառը: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թվականին։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը։ 2019 թվականին Starmus-ի պատմության մեջ առաջին անգամ հանձնվեց Սթիվեն Հոքինգի մեդալը կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար (Lifetime Achievement Award): Մրցանակի արժանացավ Լուսնի վրա ոտք դրած երկրորդ մարդը՝ «Ապոլոն-11» առաքելության մասնակից Բազ Օլդրինը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]