Հասարակական

Երևանի աջակողմյան մշտական երթևեկությամբ ապահովված խաչմերուկները կահավորվում են  

3 րոպեի ընթերցում

Երևանի աջակողմյան մշտական երթևեկությամբ ապահովված խաչմերուկները կահավորվում են  

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան կանգառներում տեղադրվում են նոր կանգառասրահներ: Ծրագիրն իրականացվում է փուլ առ փուլ՝ վարչական շրջաններով, որպեսզի խնդրին տրվի համալիր լուծում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Աջափնյակ վարչական շրջանից մեկնարկած ծրագրի շրջանակում տեղադրվել է 10 նոր կանգառասրահ: Քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթացիկ տարում քաղաքապետարանի լրացուցիչ ծրագրով Երևանում կտեղադրվի ևս 30 նոր կանգառասրահ, որոշ վարչական շրջաններ աշխատանքները կիրականացնեն նաև սեփական միջոցներով:

«Անվտանգության համապատասխան միջոցներ են ձեռնարկվում՝ աջակողմյան մշտական երթևեկությամբ ապահովված խաչմերուկները լուսացուցային համապատասխան ազդանշանով կահավորելու ուղղությամբ: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առաջին՝ Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ փողոցների և Արշակունյաց պողոտայի հատման խաչմերուկում միացումն արդեն տրված է: Գործընթացը կշարունակվի հաջորդաբար բոլոր խաչմերուկներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ 2022թ․ համայնքի միջոցներով ու ծրագրերով ընդհանուր առմամբ Երևանում կփոխարինվի 426 վերելակ: Զեկուցվել է, որ արդեն իսկ մատակարարվել է 285 վերելակ, որից 98 հասցեում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են և վերելակները հանձնված են շահագործման: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել տեղադրված նոր վերելակներում գովազդային պաստառների փակցնումն արգելելու ուղղությամբ:

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների համար կստեղծվի միասնական քննությունների մոդել: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Համայնքային մանկապարտեզները կհամալրվեն մտավոր զարգացման ուսուցողական գրքերով»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հավելելով, որ

Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքը կլուսավորվի նոր մոտեցմամբ. կտրվեն գեղարվեստական ինքնատիպ լուծումներ: ՄԱԿ-ի գործընկերների հետ քննարկումներն ընթացքի մեջ են, առաջիկայում կհայտարարվի մրցույթ:

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ տրոլեյբուսների, այնպես էլ համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կկառուցվի շարժակազմի լվացման նոր՝ ժամանակակից կայան, որի եռքբերման մրցույթն արդեն կայացել է:

«Համայնքային միջոցներով «Էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը կհամալրվի 15 տրոլեյբուսով: Շարժակազմի ձեռքբերման մրցույթն արդեն կայացել է, կա հաղթող: Հարկ է նշել, որ համայնքը նախանշում է ևս 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսի ձեռքբերում»,- տեղեկացնում Երևանի քաղաքապետարանը և հավելում, որ

2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում