Սպորտ

Ֆուտբոլ․ առաջատարն անփոփոխ է  

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլ․ առաջատարն անփոփոխ է  

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրից հետո առաջատարն անփոփոխ է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ առաջնության 6-րդ տուրում հաղթանակներ են տոնել «Ուրարտուն», «Փյունիկը», «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»:

Այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը 16 միավորով «Ալաշկերտն» է: Երկրորդ տեղում «Ուրարտուն» է (12 միավոր), իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիան»: Վերջինիս հետ նույնքան՝ 10 միավոր ունի նաև «Վանը», սակայն Չարենցավանը ներկայացնող թիմը 4-րդն է:

Հայաստանի առաջնության 7-րդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 8-12-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում