Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ: Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Ուկրաինայում իրավիճակը, «Հացահատիկի գործարքի» իրականացման առաջընթացի մասին հարցեր:

Երկու երկրների առաջնորդները անդրադարձել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության հարցերի, վերահաստատել համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկայի ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am