Հասարակական

Դդմաշենում կանգնեցվել եւ օրհնվել է Արցախյան երեք պատերազմներում զոհված հայորդիների հիշատակի խաչքարը

1 րոպեի ընթերցում

Դդմաշենում կանգնեցվել եւ օրհնվել է Արցախյան երեք պատերազմներում զոհված հայորդիների հիշատակի խաչքարը

ԳԱՎԱՌ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Դդմաշեն գյուղի «Ծառով ձոր» կոչվող սրբավայրի տարածքում մի խումբ դդմաշենցի երիտասրադների ջանքերով եւ միջոցներով կանգնեցվել է Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված հայորդիների հիշատակի խաչքարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից՝ խաչքարն օրհնվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի ձեռամբ եւԳավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի աղոթակցությամբ։ Արարողությանը ներկա են եղել Սեւանի տարածաշրջանից նահատակ քաջորդիների ծնողներ եւ ընտանիքների անդամներ, տարբեր համայնքներից ժամանած հյուրեր, Դդմաշեն գյուղի բնակիչներ:

«Հավարտ օրհնության կարգի` Գեղարքունյաց թեմի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանն իր գնահատանքը բերեց հուշակոթողը կանգնեցնող երիտասարդներին եւ նրանց աջակցողներին, ապա խոսքն ուղղեց ամնահ հերոսների հարազատներին`պատգամելով լցվել հույսով, աներեր հավատով, Կենարար Խաչի զորությամբ գոտեպնդվել եւ կորստյան ծանր վիշտը ամոքել Տիրոջ խոսքով եւ Սուրբ Հոգու մխիթարությամբ»,-ներկայացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում