Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. Լուիշ Ֆիգու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձավ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ,Միլանի«Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիգուն նշեց, որ Հենրիխ Մխիթարյանի«Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. «Ինտեր»-ն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է:
«Միշտ կարևոր է, որ Հայաստանի խաղացողները ձգտեն ավելիին ու հայտնվեն ուժեղ առաջնություններում: Դա կօգնի նաև Հայաստանի հավաքականին: Բացի այդ էլ նրանք միշտ օրինակ են երեխաների համար ու օգնում են ավելի շատ սիրել ֆուտբոլը: Ինքս էլ փոքր տարիքում շատ կուռքեր եմ ունեցել, որոնց փորձել եմ նմանվել»,- ասաց Ֆիգուն: