Սպորտ

Մարիա Գևորգյանը Եվրոպայի անհատական առաջնությունումընթանում է երկրորդ տեղում

1 րոպեի ընթերցում

Մարիա Գևորգյանը Եվրոպայի անհատական առաջնությունումընթանում է երկրորդ տեղում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Մարիա Գևորգյանը, Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը հաղթանակներ են տոնել: Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է պարտությամբ: Այժմ Մարիա Գևորգյանը ունի 6,5 միավոր և մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Առաջատարը 7 միավորով լեհուհի Մոնիկա Սոկոն է: 6-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը: Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի20-ին և կեզրափակվի 31-ին:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում