Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարո Փայլանը իր դեմ մահափորձի հետ կապված հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի նախագահություն  

Կարո Փայլանը իր դեմ մահափորձի հետ կապված հարցադրումներ է ներկայացրել 
Թուրքիայի խորհրդարանի նախագահություն

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում  ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը իր  դեմ 2016 թվականին ծրագրված և չիրագործված մահափորձի ծրագրի վերբաբերյալ հարցադրումներ է ուղղել Թուրքիայի խորհրդարանի նախագահությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Փայլանը Թուրքիայի խորհրդարանի խաղագահությանն ուղղել է հետևյալ հարցերը.

«-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ մահափորձի վերաբերյալ հետաքննություն սկսե՞լ եք։

- Քանի՞ անգամ, ի՞նչ ամսաթվերի և որքա՞ն ժամանակ է Մեհմեթ Սինան Ինջեն 2010 թվականից ի վեր եղել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

- Ո՞ր պատգամավորներն են ապահովել Մեհմեթ Սինան Ինջեի մուտքը Թուրքիայի Ազգային մեծ ժողով։

- Եթե Մեհմեդ Սինան Ինջեի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողով մուտք գործելու համար գրանցում չի կատարվել, ո՞վ կամ ո՞վքեր են  հյուրընկալել անձին Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

- Ինչ վերաբերում է Մեհմեդ Սինան Ինջեի սպանության ծրագրին, «գործը խորհրդականից շուռ եկավ» արտահայտության մեջ հիշատակվող պատգամավորի խորհրդականը ո՞վ է:

-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում իմ դեմ ծրագրված և բացահայտված սպանության շրջանակում հետաքննե՞լ եք, թե տվյալ անձը ումից է ձեռք բերել զենքը։

- Հասե՞լ եք տեսախցիկի այն կադրերին, որ Մեհմեթ Սինան Ինջեն ասում էր․ «Քայլելիս  մեր աչքի առաջ ենք առել»։

Կարո Փայլանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Անկարայի գլխավոր դատախազություն։

Հաղորդումը կապված է փաստաբան Մեհմեթ Սինան Ինջեի պնդման հետ, ըստ որի 2016 թվականին Փայլանի դեմ սպանության ծրագիր էր մշակվել։

Փաստաբան Մեհմեդ Սինան Ինջեն Instagram-ի իր էջում արված գրառումներում նշել էր, որ պետք է զենք տարվեր Թուրքիայի խորհրդարան և սպանել Կարո Փայլանին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]