Սպորտ

Մարիա Գևորգյանը ԵԱ-ի առաջատարին զիջում է կես միավորով  

1 րոպեի ընթերցում

Մարիա Գևորգյանը ԵԱ-ի առաջատարին զիջում է կես միավորով  

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը պարտությունը կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը:

Այժմ Մարիա Գևորգյանը կես միավորով է ետ մնում առաջատարից և ունի 5 միավոր: 4,5-ական միավոր ունեն Լիլիթ ՄԿրտչյանը և Աննա Սարգսյանը: 4 միավոր է հավաքել Էլինա Դանիելյանը:

Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են 125 շախմատիստուհիներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 20-ին և կեզրափակվի 31-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում