Հասարակական

Կմեկնարկեն պահեստազորայինների հերթական եռամսյա հավաքները

2 րոպեի ընթերցում

Կմեկնարկեն պահեստազորայինների հերթական եռամսյա հավաքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի սեպտեմբերի 15-ից կմեկնարկեն պահեստազորայինների հերթական եռամսյա վարժական հավաքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», որոշումն ընդունվեց Կառավարության հերթական նիստի ժամանակ:

Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը նախատեսվող հավաքներին կմասնակցի 318 քաղաքացի, որոնցից 210-ը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերից, 10-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 98-ը` սպայական կազմից։

Հակաօդային պաշտպանության մասնագիտություններով նախատեսվում է ներգրավել 16 պահեստազորայինի՝ նոյեմբերի 14-23-ը։ Կապի մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն 71 պահեստազորայիններ, որոնցից 66-ը հոկտեմբերի 3-12-ը, 5-ը` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը։

Հետախուզական մասնագիտություններով պահեստազորայիններից հավաքներին կներգրավվեն 26-ը՝ սեպտեմբերի 19-28-ը ներառյալ, ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով՝ մինչև 17 պահեստազորային հոկտեմբերի 17-26-ը, տեխնիկական մասնագիտություններով՝ մինչև 11 պահեստազորային` նոյեմբերի 14-23-ը։

Թիկունքային մասնագիտություններով հավաքներին կներգրավվեն մինչև 44 պահեստազորային՝ հոկտեմբերի 1-7-ը, իսկ տեղագրական մասնագիտություններով՝ մինչև 14 պահեստազորային՝ նոյեմբերի 21-30-ը ներառյալ:

Վարժական հավաքներին ներգրավվելու են նաև մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 79 պահեստազորայիններ, որոնցից 9-ը՝ սեպտեմբերի 22-28-ը, 18-ը՝ հոկտեմբերի 1-7-ը, 34-ը՝ նոյեմբերի 8-17-ը, 18-ը՝ նոյեմբերի 15-24-ը։

Վարժանքներին կմասնակցեն նաև անօդաչու թռչող սարքերի գծով մասնագիտություն ունեցող պահեստազորայինները՝ թվով 40 հոգի՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 7-ը։

Վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությունը պայմանավորված է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում