Տարածաշրջանային

Անտառային հրդեհը Բորժոմում մեկուսացվել Է

2 րոպեի ընթերցում

Անտառային հրդեհը Բորժոմում մեկուսացվել Է

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորժոմի կիրճից բնակավայրեր հրդեհի տարածման սպառնալիքը ներկա դրությամբ վերացվել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է Վրաստանի ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ: Հրդեհն առաջացել Է օգոստոսի 21-ին Քուռ գետի աջ ափին գտնվող Կվաբիսխեւի գյուղի անտառում: Ժայռոտ եւ դժվարամատչելի տեղանքը բարդացնում են հրդեհը մեկուսացնելու գործընթացը: Ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշերը:

Ներակա դրությամբ հրդեհի մարմանը մասնակցում են հատուկ առաջադրանքների դեպարտամենտի 300 աշխատակիցներ եւ 300 հրշեջ-փրկարարներ: Հրդեհաշիջման աշխատանքին նաեւ գործի են դրվել սահմանապահ ոստիկանության ուղղաթիռները:

Մոբիլիզացվել Է հրշեջ-փրկարարական ավտոտեխնիկան: Տեղում գտնվում են ՆԳ նախարարության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության անձնակազմը, շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարարության, անտառտնտեսության ազգային գործակալության ու տեղի մունիցիպալիտետի ներկայացուցիչները: Բացի այդ, ստեղծվել Է կառավարման հատուկ շտաբ, որոնք ղեկավարում են Վրաստանի ՆԳ փոխնախարար Իոսիֆ Չելիձեն եւ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետ Թեմուր Մգեբրիվիլին, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում