Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Մյունխեն քաղաքում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.983 միավոր և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Նույնքան միավորով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Հարություն Մերդինյանը ոսկե մեդալ էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Իսկ օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը, հավաքելով 14.766 միավոր, գրավել էր 4-րդ տեղը: Ազգային ընտրանու մյուս ներկայացուցիչը` Արթուր Ավետիսյանը վաստակել էր 13.733 միավոր և միայն 8-րդն էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում