Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Տաթև-Աղվանի ճանապարհը երրորդ շերտով ասֆալտապատելու համար կհատկացվի 1 մլրդ 45 մլն դրամ

Տաթև-Աղվանի ճանապարհը երրորդ շերտով ասֆալտապատելու համար կհատկացվի 1 
մլրդ 45 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տաթև-Աղվանի ճանապարհի երրորդ շերտ ասֆալտապատումը իրականացնելու համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացնի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարության նիստի ժամանակ  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարությունը սկսվել էր դեռ 2020 թվականի պատերազմից առաջ, և նախատեսված չէր, որ այն նման ծանրաբեռնվածությամբ կաշխատի։

«Տարբեր խնդիրներ ի հայտ եկան շինարարության ընթացքում առաջացած խնդիրների կամ թերությունների պատճառով: Հիմա թերությունները շտկված են, և պայմանագրում փոփոխություն ենք իրականացնում նույն շինարարական ընկերության հետ, որպեսզի ևս մեկ շերտ այնտեղ ասֆալտապատվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սանոսյանը:

Տաթև-Աղվանի Մ-2 12 կմ ճանապարհի ասֆալտապատման 2 շերտ արել է «Բիլդեր Քոնսթրաքշն» ընկերությունը, և հիմա նույն ընկերության հետ պայմանագիր կկնքվի, որպեսզի երրորդ շերտն արվի։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարի գարնանը ճանապարհին արդեն փոսեր էին առաջացել, սակայն պատճառը գիտեն` ճանապարհը միջհամայնքային էր, սակայն այն կիրառվել է նաև որպես այլընտրանք Գորիս–Կապան ճանապարհի հատվածի, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]