Սպորտ

Ծանրորդ Արփինե Դալալյանն ավարտում է կարիերան

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Արփինե Դալալյանն ավարտում է կարիերան

ԵՐԵՎԱՆ,12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Արփինե Դալալյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան:

«Չնայած նրան, որ ունեցել եմ փոքր սպորտային նվաճումներ, բայց հասցրել եմ սիրվել Ձեր կողմից, իմ կերպարը սիրվեց մրցահարթակում և ունեցա ինձ երկրպագող շատ մարդիկ: Շատ մեծ ցավով պետք է ասեմ, որ այլևս ինձ չեք տեսնի մեծ հարթակներում: Լուրջ վնասվածքի պատճառով ստիպված եմ թողնել սպորտը: Չնայած նրան, որ սպորտից մի փոքր ավելին էի ուզում, բայց կարիերաս ավարտում եմ որպես՝ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրի կոչումով: Հպարտ եմ, որ կարողացել եմ իմ երկրի դրոշը բարձր պահել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է ծանրորդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում