1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երիտասարդության շրջանում նախատեսվում է իրականացնել համապետական խորքային հետազոտություն

Երիտասարդության շրջանում նախատեսվում է իրականացնել համապետական 
խորքային հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկումներ է անցկացնում գործընկեր կազմակերպությունների հետ՝ երիտասարդության շրջանում իրականացնելու համապետական խորքային հետազոտություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վերոնիկա Խորասանյանը նշեց, որ նպատակն է բացահայտել երիտասարդների կարիքները:

«Այդ կարիքների հիման վրա նախատեսում ենք կատարել անհրաժեշտ ծրագրային փոփոխություններ ներկա թիրախային ծրագրերը հարմարեցնելու համար: Այն բազմաթիվ ուղղություններով քանակական ու որակական տվյալներ կտա ու դա հիմք կլինի ճիշտ, նպատակային երիտասարդական քաղաքականություն մշակելու համար»,- ասաց Վերոնիկա Խորասանյանը:

Խոսելով երիտասարդների խնդիրներից՝ Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը նշեց, որ մարզային, համայնքային երիտասարդության համար ամենակարևորը զբաղվածության խնդիրն է: Ըստ նրա՝ զբաղվածությունը միայն կապված չէ բուն աշխատանքի հետ:

« Խոսքը նաև հանգստի ու ժամանցի մասին է: Կապ չունի մարզկենտրոն է, թե քաղաքային խոշոր համայնք, եթե քիչ են ժամանցի ու հանգստի վայրերը, կամ չկան այնպիսի կենտրոններ, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, ծրագրեր, գաղափարներ քննարկել, համագործակցության հեռանկարները դիտարկել, ապա դա խնդիր է: Չկան զուտ վայրեր, որտեղ երիտասարդները կհամախմբվեն: Դրանց բացակայությունն է պատճառը, որ մարզային երիտասարդությանը ձգում է Երևանը»,- ասաց նա:

Այստեղ անհրաժեշտություն կա տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ակտիվացումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]