Միջազգային

ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում. FT

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ում հայտարարում են, որ Բրիտանիայից եկող գազը վտանգավոր խառնուրդներ Է պարունակում. FT

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Էներգետիկական ընկերությունների մի մասը Մեծ Բրիտանիային կոչ Է արել անհապաղ միջոցներ ձեռնարկելու բնական գազի մեջ վտանգավոր խառնուրդների պատճառով, որը երկիրն ուղարկում Է մայր ցամաք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին այդ մասին հաղորդել Է Financial Times (FT) թերթը:

Թերթի տեղեկատվությամբ՝ Եվրոպայում Էներգետիկական ճգնաժամի եւ այն անհանգստության ֆոնին, թե ՌԴ-ն լիովին կդադարեցնի գազի արտահանումը, Մեծ Բրիտանիան ավելացրել Է դրա մատակարարումները Եվրամիության երկրներին: Այսպես, Բրիտանիան վերամշակում Է խոշոր ծավալներով հեղուկացված բնական գազ, որն ստացվում Է այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Կատարը, ինչից հետո գազը ստորջրյա խողովակաշարերով արտահանում Է Բելգիա եւ Նիդեռլանդներ: Սպասվում Է, որ ձմռանը Բրիտանիան հույս կդնի այն գազի վրա, որը հետ կստացվի մայրցամաքային Եվրոպայի ավելի ծավալուն պահեստարաններից: Ինչպես նշում Է թերթը, վերջին մի քանի ամսում գազի մեջ խառնուրդների քանակը հասել Է աննախադեպ մակարդակի:

Տարեսկզբից հոսքի աղտոտման մակարդակը սահմանափակել Է Բրիտանիայի եւ Բելգիայի միջեւ խողովակարի աշխատանքը եւ երկու անգամ հանգեցրել խողովակաշարի կանգնեցման նորոգման նպատակով: Financial Times-ն ընդգծում Է, որ կարծր խառնուրդների թվում հանդիպում են թունավոր, ճառագայթաակտիվ եւ հրակիր նյութեր: Այն դեպքում եթե Լոնդոնը չլուծի վտանգավոր խառնուրդների հետ կապված խնդիրը եւ ըստ որում շարունակի ավելացնել գազի արտահանումը, այդ ռեսուրսի մատակարարումները Բրիտանիայից Եվրոպային կարող են դադարցվել անվտանգության նկատատառումնեով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում