Տարածաշրջանային

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին երկխոսելու նպատակով կրկին հրավիրել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է TRT Haber-ը:

«Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաև վստահորեն հավատում եմ, որ ճգնաժամը կարգավորվելու է բանակցությունների սեղանի շուրջ: Եվս մեկ անգամ հիշեցրի Պուտինին, որ մենք կարող ենք ընդունել նրա ու Զելենսկիի հանդիպումը»,- օդանավում լրագրողների հետ զրույցում հայտնել է Էրդողանը:

Նա տեղեկացրել է, որ շարունակելու են զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ «հանուն տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում