Հասարակական

Դահրավում 6 ընտանիքի «Երեմյան Փրոջեքթսն» ավելի քան 13.5 միլիոն դրամի խոշոր եղջերավոր ընտանի կենդանիներ է նվիրաբերել

2 րոպեի ընթերցում

Դահրավում 6 ընտանիքի «Երեմյան Փրոջեքթսն» ավելի քան 13.5 միլիոն դրամի  խոշոր եղջերավոր ընտանի կենդանիներ է նվիրաբերել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 30-ին Արցախի Դահրավ գյուղում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում 6 ընտանիք նշեց իր նորամուտը։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը առաջիններից էր, որ 2021 թվականի սեպտեմբերին միացել էր «100 տուն Արցախում» ծրագրին և ֆինանսավորել էր մեկ տան կառուցումը։ Նախագծի մեկնարկից շուրջ մեկ տարի անց՝ արդեն բնակարանամուտին, «Երեմյան Փրոջեքթսը» որպես նվեր արցախցի 6 ընտանիքի նվիրել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Ընդհանուր առմամբ՝ տրվել է ավելի քան 13.5 միլիոն դրամ արժողությամբ կենդանիներ՝ յուրաքանչյուր ընտանիքի կաթնատու կով, երինջ, մայրական կազմի խոզ, հավեր և աքլորներ։

Ինչպես նշում է «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը՝ գումարը հավաքվել է ընկերության ամբողջ թիմի կողմից.

«Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ շուրջ 2000 հոգի, մեծ սիրով ու պատրաստակամությամբ է միացել այս ընտանիքներին աջակցության նախաձեռնությանը, բոլորն իրենց ներդրում են ունեցել, և «Երեմյան Փրոջեքթսի» անունից յուրաքանչյուր ընտանիքի այսօր նվիրաբերում ենք ընտանի կենդանիներ, խոզեր ու թռչուններ, որ կարողանան ապահովել իրենց կայուն զբաղվածությունն ու ապրուստի միջոցը։ Մեր թիմը միշտ Արցախի և արցախցու կողքին է»,-ասել է Դավիթ Երեմյանը։

Բնակարանների հանձնման արարողությանը մասնակցում էին Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, ծրագրի նախաձեռնող խմբի անդամները, աջակցող անհատներ և կազմակերպություններ Հայաստանից և Արցախից։

Արդեն շահագործման են հանձնվել «Երեմյան Փրոջեքթսի», Հանրային հեռուստաընկերության, Երևանի քաղաքապետարանի, ԵՊՀ-ի «Արմսվիսբանկի» և «Դիջիթեյնի» համաֆինանսավորմամբ կառուցված բնակարանները։

Դահրավի այս նոր բնակարաններում կապրի շուրջ 20-ից ավելի երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում