Հասարակական

Ռումբի մասին ահազանգից հետո մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են, ուղևորները տարհանվել են

1 րոպեի ընթերցում

Ռումբի մասին ահազանգից հետո մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են, ուղևորները տարհանվել են

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում պայթուցիկ սարքի առկայության մասին ստացված ահազանգից հետո մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակվել են, ուղևորներին տարհանել են։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը նշեց, որ այս պահին ընթանում են աշխատանքներ։ Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ

Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, Զվարթնոց միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

Զվարթնոց միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և Բաղրամյան 19 հասցեով՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում