Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կյանքի 
կոչման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 2-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Վերահաստատվել է հանձնառությունը համապարփակ և արդյունավետ կերպով կյանքի կոչելու դրանք, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերում:

Երկկողմ հարաբերությունների համատեքստում հատուկ ուշադրություն է հատկացվել ռուս-հայկական կապերի ներկա վիճակին ու հետագա սերտացման հեռանկարներին, այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ը ՌԴ կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում:

Գոհունակությամբ ընդգծվել է Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության բարձր մակարդակն ընդհանուր եվրասիական ինտեգրացիոն կառույցների շրջանակում: Քննարկվել են առաջիկայում կայանալիք երկկողմ միջոցառումների ծրագրերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am