Երևանի քաղաքապետը դժգոհություն է հայտնել շինհրապարակների աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ. առաջիկայում կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ:
Հանձնարարվել է ստուգայցերով մշտական հսկողություն սահմանել և հետևել, որ շինհրապարակներում պահպանվեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները: Նա ընդգծել է, որ ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: