Հասարակական

Հայաստանում կստեղծվի ակադեմիական քաղաք

2 րոպեի ընթերցում

Հայաստանում կստեղծվի ակադեմիական քաղաք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանում ստեղծել ակադեմիական քաղաք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Արթուր Մարտիրոսյանը հուլիսի 28-ի Կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս նշեց, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային համագործակցության ընդլայնում՝ ժամանակակից, վիրտուալ, սոցիալական ու ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությամբ:

«Ակնկալվում է, որ համալիր միջոցառումների արդյունքում Հայաստանում օտարերկրյա ուսանողների ներկայիս թիվը (շուրջ 7600) կկրկնապատկվի»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծեց, որ ակադեմիական քաղաքն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով, բովանդակությամբ պետք է նոր չափորոշիչ սահմանի ոչ միայն Հայաստանի մասշտաբներով, այլև՝ հասանելի լինի սփյուռքի մեր հայրենակիցների, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների համար:

Գործադիրի ներկայացուցիչները կարևոր համարեցին այն, որ մասնագիտական ու բարձրագույն կրթության համակարգում բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով որևէ ուսանող դուրս չի մնա կրթական ծրագրից, կտրամադրվի պետական կրթաթոշակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում