Երևանյան բեսթսելլեր

«Երևանյան բեսթսելեր». «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն՝ առաջատար. փաստավավերագրական, հունիս, 2022

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն՝ առաջատար. փաստավավերագրական, հունիս, 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքների։

Առաջին տեղում է Ռոբերտ Կիյոսակիի«Հարուստհայրիկ,աղքատհայրիկ»գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ն անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր հարուստ հայրիկի պատմությունը: Պատմություն, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ Գիրքը հօդս է ցնդեցնում այն առասպելը, թե հարուստ լինելու համար պետք է ունենալ բարձր եկամուտ, և բացատրում է փողի համար աշխատելու և փողը քեզ համար աշխատեցնելու տարբերությունը։

Երկրորդ տեղում է Ջո Նավարոյի«ԵսկարդումեմՁերմտքերը»գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի, իրանի և շուրթերի միջոցով, և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև արված են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտնի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի«Սրճարանաշխարհիեզրին»համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը, որպես նոր մարդ, դիմավորելու համար:

Չորրորդ հորիզոնականում է Ջո Նավարոյի«Եղի՛րբացառիկ»գիրքը։ FBI գործակալ Ջո Նավարոյի նոր գիրքն արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Երկար տարիներ FBI-ում աշխատելուց հետո, հեղինակը հերթական անգամ կիսվում է ձեռք բերված փորձով, որը բաժանել է հինգ հիմնական սկզբունքների՝ ինքնատիրապետում, հետևողականություն, կոմունիկացիա, գործողություն, հոգեբանական կոմֆորտ։ Սա իսկական առաջնորդների համար գրքի նոր ֆորմատ է, որն ընթերցողին անպայման կօգնի իսկապես դառնալ և լինել բացառիկ։

Ռոբին Շարմայի«Առավոտյանժամը5-իակումբը»հինգերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու ոչ՝ նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով՝ էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Վեցերորդ հորիզոնականում էՆապոլեոն Հիլի«Մտածի՛րևհարստացի՛ր»գիրքը: Ամերիկացի հեղինակի հանրահայտ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Յոթերորդ տեղում է Իլոն Մասկի«ԵրբբոլորըքոդեմենԻլոնՄասկնինքնիրմասին»գիրքը։ Գրքում ամփոփված են մեջբերումներ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի հարցազրույցներից ու ելույթներից: Գրքում թեմատիկ բաժիններով առանձնացված են Իլոն Մասկի գործունեության տարբեր ոլորտները՝ SpaceX և Մարսի գաղութացում, Tesla Motors և էլեկտրամոբիլների տարածում, SolarCity և կանաչ էներգետիկա: Բացի դա, մեջբերված են Մասկի ուշագրավ հայտարարություններն ու գաղափարները կադրային քաղաքականության, աշխատանքի և առհասարակ՝ կյանքի մասին:

Ջոն Քեհոյի «Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար» գիրքն ութերորդ տեղում է։ Հեղինակը, երեք տարի մեկուսանալով, կենտրոնացած մտածել է մարդու ուղեղի գործունեության մասին: Ուղեղի անսահման հնարավորությունների ակտիվացման Ջոն Քեհոյի մշակած և համակցած մեթոդները կարող են բարելավել մարդու կյանքը, այն լցնել երջանկությամբ ու հաջողությամբ:

Իններորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի«Թքած ունենալու նուրբ արվեստը»գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Լուսինե Հովհաննիսյանի«Երևա,երևա,Երևան»ինքնակենսագրական հուշագրությունը տասներորդ տեղում է։ Այն պատմում է խորհրդային ու ներկայի քաղաքի բնակիչների մասին՝ նկարագրելով նրանց հավաքական դեմքը։ Գիրքը մեզ վերհիշել է տալիս Երևանի մարդկանց, բույրերը, համերը, գույները, նորաձևությունն ու նույնիսկ սլենգը։ Գրողի, հրապարակախոսի և հոգեբանի ձեռքով պատումը ընթերցողի դեմքին առաջացնում է զգայական բոլոր դիմախաղերը՝ ժպիտ, լիաթոք ծիծաղ, հուսահատություն, տխրություն, ափսոսանք։ Բայց ամեն բան՝ սահուն հեգնանքով։ Վավերագրության ժամանակագրությունն ապահովելով հանդերձ՝ Լուսինեն տեքստում գործածում է հետադարձ անդրադարձումների տեխնիկան՝ ցույց տալու համար երբեմն Երևանի անհետացած անցյալի հակադրվող առավելությունը քաոտիկ իրականության նկատմամբ։

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Ռոբերտ Կիյոսակի

«Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Անտարես 292
2 -1

Ջո Նավարո

«Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի 138
3 *

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

Դավինչի 51
4 +1

Ջո Նավարո

«Եղի՛ր բացառիկ»

Դավինչի 44
5 *

Ռոբին Շարմա

«Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ 39
6 *

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 38
7 -3

Իլոն Մասկ

«Երբ բոլորը քո դեմ են․ Իլոն Մասկն ինքն իր մասին»

Դավինչի 31
8 *

Ջոն Քեհո

«Մտքի ուժը: Առաջ դեպի 21-րդ դար»

Անտարես 30
9 *

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 25
10 նոր

Լուսինե Հովհաննիսյան

«Երևա, երևա, Երևան»

Վերնատուն 25

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Ցանկումներառվածչեն«Երևանյանբեսթսելեր»մրցանակիարժանացածգրքերը

Ցանկումներառվածչենհանրագիտարանները

Վարկանիշայինցուցակիկազմմանհարցումներինմասնակցելեն«Բուկինիստ» (011-53-74-13), «Հայգիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նորգրախանութ» ( 044-53-74-74), «Ֆենիքս» (011-323-327)գրախանութներիևգրատներիցանցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում