Սպորտ

Շախմատի ընտրանիները սկսում են պայքարը Համաշխարհային օլիմպիադայում

1 րոպեի ընթերցում

Շախմատի ընտրանիները սկսում են պայքարը Համաշխարհային օլիմպիադայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկում են տղամարդկանց և կանանց Համաշխարհային օլիմպիադաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները և գլխավոր մարզիչներն արդեն իսկ մրցավայրում են:

Օլիմպիադաների անդրանիկ տուրերը կմեկնարկեն հուլիսի 29-ին: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում