Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հեղինակավոր CNN-ը աշխարհի լավագույն արշավային ուղղություններում է ներառել Հայաստանը

Հեղինակավոր CNN-ը աշխարհի լավագույն արշավային ուղղություններում է ներառել 
Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր CNN-ն իր ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի  լավագույն արշավային ուղղություններից՝ արահետներից 23-ը՝ ցանկում ներառելով նաև Հայաստանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը»:

Ընդգծվում է, որ Հայաստանում են Եվրոպայում լավագույն արահետներից մի քանիսը:

«Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»,-ասվում է հոդվածում:

Ցանկում ընդգրկվել են նաև ուղղություններ Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Մարոկկոյում և այլ երկրներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am