Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի սպառնալիքից

ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի 
սպառնալիքից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից նոր ռազմական գործողությունը կարող է վտանգի ենթարկել խաղաղ բնակիչներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շարունակում ենք խորապես անհանգստանալ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելու սպառնալիքներից», - ասել է ԱԱԾ խոսնակը։

Քիբրին հավելել է, որ Թուրքիայի այդ քայլը կարող է վտանգի ենթարկել նաև ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի գործողությունը:

«Մենք շարունակում ենք հավատալ, որ նման գործողությունը, ըստ էության, ապակայունացնող կլինի, և այն կարող է վտանգի ենթարկել այնտեղի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև, անկեղծ ասած, ԻՊ-ի (Իսլամական պետություն) դեմ (ԱՄՆ-ի գլխավորած.-խմբ) կոալիցիայի գործողությունը»,- ընդգծել է Քիրբին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]