Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թեհրանում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

Թեհրանում մեկնարկել է Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

Նախատեսվում է, որ պետությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։

Այնուհետև կսկսվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների եռակողմ հանդիպումը, որտեղ նրանք կխոսեն սիրիական խնդրի մասին։

Հուլիսի 19-ին Պուտինը մեկօրյա այցով ժամանել է Իրանի մայրաքաղաք։

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Իրանը ՌԴ նախագահի այցելած երրորդ երկիրն է։ Հունիսին Պուտինը Թուրքմենստանում մասնակցել է Կասպից ծովի գագաթնաժողովին, իսկ ավելի ուշ Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am