Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ընթացքը

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Անդրադարձ է եղել Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված՝ Պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ աշխատանքներին: Արծարծվել են, մասնավորապես, Պարեկային ծառայության կառուցվածքին, մեքենաների ձեռքբերման գործընթացին, Ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին վերաբերող հարցեր:

«Հաջորդիվ քննարկվել է ստեղծվելիք Ներքին գործերի նախարարության շրջանակում Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների նոր մոդելը: Մանրամասներ են ներկայացվել մարզային վարչությունների վերակազմակերպման վերաբերյալ, անդրադարձ է արվել տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգմանը, կառուցվածքին և գործառույթներին առնչվող հարցերի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետը նշել է, որ Ոստիկանության բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ունենալ ավելի օպտիմալ կառուցակարգեր, կրկնվող գործառույթների բացառում և աշխատավարձերի բարձրացում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել աշխատանքներն այս տրամաբանության ներքո՝ ընդգծելով թվայնացման օրակարգի և պետական մարմինների փոխգործելիության կարևորությունը:

Նշվում է, որ նիստում քննարկվել է նաև բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդում տալու կարգի կիրարկման ընթացքը, ներկայացվել է համապատասխան վիճակագրություն: Մտքեր են փոխանակվել համակարգի կիրառման ընթացակարգերի պարզեցման շուրջ: Այս առումով, վարչապետ Փաշինյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում